Thursday, 12 January 2012

5 կանխատեսում. հայաստանյան օնլայն մեդիան եւ սոցցանցերը` 2012-ին

  1. Սոցիալական մեդիայում մասնագիտացված կուրատորների ի հայտ գալը` մարդիկ, ովքեր օգտագործում են սոցցանցերը կոնկրետ քաղաքական թիմի կամ կոնկրետ բիզնեսի եւ ապրանքատեսակի գովազդման համար, դրա դիմաց գումարներ վաստակելով: Սա կհանգեցնի սոցցանցերում ՍՊԱՄ-ի` գովազդային եւ անհետաքրքիր բովանդակության ծավալի ավելացման, եւ որպես հետեւանք` սոցցանցերից ընդհանուր «հոգնածության»:
  2. Գեյմիֆիկացիա եւ սոցցանցային խաղեր - սոցցանցերում արդեն իսկ մեծ տարածում ստացած խաղերը նոր «մուտացիաներ» կունենան: Բջջային օպերատորները եւ հասարակական կազմակերպությունները առաջ կմղեն ապրանքների եւ գաղափարների «վաճառքը» խաղերի միջոցով: Որպես հետեւանք` սոցցանցային քննարկումները կկորցնեն իրենց լրջությունը:
  3. Բլոգերների ակտիվացում եւ բյուրեղացում - երկրում քաղաքական ակտիվության բարձրացմանը զուգընթաց` նորից կակտիվանան բլոգերները, կստեղծվեն մի շարք նոր հետաքրքիր բլոգներ որոնք իրենց բովանդակությունը հաջողությամբ առաջ կմղեն սոցցանցերում: Միաժամանակ, բլոգոսֆերան «կբյուրեղանա»` այն մարդիկ, ովքեր ավելի շատ քոփի-փեյսթինգով են զբաղվում, վերջնականապես կլքեն բլոգային հարթակները, կամ կտեղափոխվեն Գուգլ+-ի եւ Թամբլերի նման սոցցանցային եւ ռեբլոգային հարթակներ:
  4.  QR կոդեր - անցած տարվանից Հայաստանում տարածում ստացած QR կոդերը կհայտնվեն ամենուր` քաղաքական գովազդում, պլակատների վրա, տաքսի սերվիսների մեքենաներին, ռեստորաններում: Սրա հետ եւ հետեւանքով կզարգանան մոբայլ կայքերը եւ մոբայլ տեխնոլոգիաները:
  5.  Օնլայն վիդեո, մոբայլ վիդեո եւ TV -     հեռուստատեսությունները, երաժիշտները, որակյալ կոնտենտ ստեղծողները կնվաճեն ոլորտը` դուրս մղելով քաղաքացիական լրագրողներին: Օնլայն վիդեոյի դերը կշարունակի աճել, բայց հայաստանյան հեռուստատեսությունը հիմնականում կօգտագործի օնլայն վիդեոն որպես եւս մեկ հեռարձակման խողովակ: Այստեղ նոր` հետաքրքիր զարգացումներ չեն սպասվում, բացի մեկ-երկու սկանդալային հոլովակների ի հայտ գալուց եւ տարածում ստանալուց:

No comments:

Post a Comment