Հայաստանի 10 առաջատար ինտերնետ պրովայդերները
Հայաստանյան կայքերի առաջատար ռեյտինգային պորտալը՝ Circle.am-ը, եւ «Բիզնես 24» լրատվական կայքը թողարկել են «Ինտերնետը Հայաստանում» թեմայով վեցերորդ զեկույցը, որում ներկայացված են 2010-11թթ. ձմռան ընթացքում Circle.am-ում գրանցված հայկական կայքերի ամփոփ ցուցանիշները։
Զեկույցում արձանագրված առավել հետաքրքիր փաստը, թերեւս, ինտերնետ պրովայդերների խոշորացման միտումն է։
«Եթե 2010թ.-ի փետրվար ամսվա արդյունքներով առաջին 10 պրովայդերներին բաժին էր ընկնում Circle.am-ում գրանցված հայկական այցելությունների 91.62%-ն, ապա այս տարվա փետրվար ամսին սույն ցուցանիշը կազմել է 94.59%», – ասված է զեկույցում։ - «Խոշորացման միտումն ավելի հստակ է երևում առաջին տասնյակի պրովայդերների ցուցանիշների համեմատության արդյունքում: Այսպես, եթե 2010թ.-ի փետրվար ամսին առաջին 5 պրովայդերներին բաժին էր ընկնում Circle.am-ում գրանցված հայկական այցելությունների 72.58%-ն, ապա այս տարվա փետրվարի դրությամբ ցուցանիշը կազմում է 83.45%»:
Զուկույցում բերված տվյալների հիման վրա ես առանձնացրել եմ հայաստանյան 10 խոշորագույն պրովայդերներից դեպի Circle.am-ում գրանցված կայքերը արձանագրված հաճախումների տոկոսային հարաբերությունները։ Ինչպես տեսնում եք հոդվածի վերեւում բերված աղյուսակից՝ անխոս առաջատարն է Բիլայն ընկերությունը, այնուհետեւ՝ Օրանժն ու ՎիվաՍել-ՄՏՍ-ը։
Առավել մանրամասն ցուցանիշները՝ 2011թ. փետրվարի դրությամբ՝ բերված են ստորեւ։
Beeline | 44.14% |
Orange | 18.58% |
VivaCell-MTS | 9.10% |
Ucom | 6.31% |
ADC | 5.32% |
Arminco | 4.12% |
Cornet.am | 2.65% |
iCON | 2.33% |
GNC-Alpha | 1.10% |
Bionet | 0.95% |
Հավելեմ, որ զեկույցի տվյալները հիմնվում են Circle.am-ում այս տարվա փետրվարի դրությամբ գրանցված 1811 կայքերի հաճախումաների հաշվարկման հիման վրա։ Ընդ որում՝ փետրվարին այդ կայքերի այցելուների թիվը կազմել է 16 840 788 (էջերի դիտումներ` 73 551 757), որտեղ հայաստանյան այցելությունների ծավալը կազմել է 50.82%։
0 Comments:
Post a Comment
Subscribe to Post Comments [Atom]
<< Home