Friday 6 May 2011

Հայաստանի 10 առաջատար ինտերնետ պրովայդերները

image

Հայաստանյան կայքերի առաջատար ռեյտինգային պորտալը՝ Circle.am-ը, եւ  «Բիզնես 24» լրատվական կայքը թողարկել են «Ինտերնետը Հայաստանում» թեմայով վեցերորդ զեկույցը, որում ներկայացված են 2010-11թթ. ձմռան ընթացքում Circle.am-ում գրանցված հայկական կայքերի ամփոփ ցուցանիշները։

Զեկույցում արձանագրված առավել հետաքրքիր փաստը, թերեւս, ինտերնետ պրովայդերների խոշորացման միտումն է։

«Եթե 2010թ.-ի փետրվար ամսվա արդյունքներով առաջին 10 պրովայդերներին բաժին էր ընկնում Circle.am-ում գրանցված հայկական այցելությունների 91.62%-ն, ապա այս տարվա փետրվար ամսին սույն ցուցանիշը կազմել է 94.59%», – ասված է զեկույցում։ - «Խոշորացման միտումն ավելի հստակ է երևում առաջին տասնյակի պրովայդերների ցուցանիշների համեմատության արդյունքում: Այսպես, եթե 2010թ.-ի փետրվար ամսին առաջին 5 պրովայդերներին բաժին էր ընկնում Circle.am-ում գրանցված հայկական այցելությունների 72.58%-ն, ապա այս տարվա փետրվարի դրությամբ ցուցանիշը կազմում է 83.45%»:

Զուկույցում բերված տվյալների հիման վրա ես առանձնացրել եմ հայաստանյան 10 խոշորագույն պրովայդերներից դեպի Circle.am-ում գրանցված կայքերը արձանագրված հաճախումների տոկոսային հարաբերությունները։ Ինչպես տեսնում եք հոդվածի վերեւում բերված աղյուսակից՝ անխոս առաջատարն է Բիլայն ընկերությունը, այնուհետեւ՝ Օրանժն ու ՎիվաՍել-ՄՏՍ-ը։

Առավել մանրամասն ցուցանիշները՝ 2011թ. փետրվարի դրությամբ՝ բերված են ստորեւ։

Beeline 44.14%
Orange 18.58%
VivaCell-MTS 9.10%
Ucom 6.31%
ADC 5.32%
Arminco 4.12%
Cornet.am 2.65%
iCON 2.33%
GNC-Alpha 1.10%
Bionet 0.95%

Հավելեմ, որ զեկույցի տվյալները հիմնվում են Circle.am-ում այս տարվա փետրվարի դրությամբ գրանցված 1811 կայքերի հաճախումաների հաշվարկման հիման վրա։ Ընդ որում՝ փետրվարին այդ կայքերի այցելուների թիվը կազմել է 16 840 788 (էջերի դիտումներ` 73 551 757), որտեղ հայաստանյան այցելությունների ծավալը կազմել է 50.82%։

Labels: , ,

0 Comments:

Post a Comment

Subscribe to Post Comments [Atom]

<< Home