Thursday, 16 December 2010

«Ա1+»-ը կրկին եթեր չստացավ

A1+
Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ) հինգշաբթի օրը հրապարակեց թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու մրցույթի արդյունքները:
Ըստ այդմ, «Ա1+»-ը պարտվեց նույն հաճախականության համար հայտ ներկայացրած «Արմնյուզ» հեռուստաընկերությանը, իսկ ԱԼՄ հեռուստաընկերությունը` «Երեւան» հեռուստաընկերությանը:
Ավելի քան 8 տարի առաջ եթերազրկված «Ա1+»-ը 13-րդ անգամ էր մասնակցում հեռուստահեռարձակման լիցենզավորման մրցույթին:
Հուլիսին ՀՌԱՀ-ի հայտարարած լիցենզավորման մրցույթին ներկայացված 18 հաճախություններից միայն 2-ի դեպքում էր, որ կար մրցակցություն. միեւնույն հաճախականությունների համար էին պայքարում ԱԼՄ-ն եւ «Երեւան»-ը, «Ա1+»-ը եւ «Արմնյուզ»-ը։
Եվրադատարանը 2008 թվականի հունիսի 17-ի որոշմամբ հաստատել է, որ «Ա1+»-ի պարագայում խախտվել է հեռուստաընկերության` ազատորեն տեղեկություններ եւ գաղափարներ տարածելու իրավունքը, Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է 30 հազար եվրո վճարել «Ա1+»-ին` որպես վնասի եւ դատական ծախսերի հատուցում: Սակայն հեռուստաընկերության ղեկավար Մեսրոպ Մովսեսյանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները Եվրադատարանի որոշումը միայն մասամբ են կատարել` գումարն են վճարել:

0 Comments:

Post a Comment

Subscribe to Post Comments [Atom]

<< Home