Thursday, 16 December 2010

«Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի հայտարարությունը


Հենց նոր ավարտվեց “Ա1 +” հեռուստաընկերությանն աջակցող “ժողովրդական հեռուստատեսություն” հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նիստը:



Խորհուրդը ընդունել է հետեւյալ հայտարարությունը. «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը 2010թ դեկտեմբերի 16-ին ևս մեկ անգամ ապացուցեց, որ անկախ չէ և ի վիճակի չէ անցկացնելու արդար և թափանցիկ մրցույթներ` արդեն 13-րդ անգամ անհիմն պատճառաբանությամբ պարտվող ճանաչելով «Ա1 +» հեռուստաընկերությանը:

Այն փաստը, որ հանձնաժողովի 8 անդամներից 7-ը «Ա1 +»-ի մրցութային առաջարկը գնահատեցին 0 միավորով, արդեն իսկ ապացուցում է, որ հանձնաժողովի մոտեցումները եղել են ոչ պրոֆեսիոնալ և կանխորոշված:

Այն փաստարկները, որոնք բերվեցին հանձնաժողովի նախագահի կողմից հետմրցութային ասուլիսում, խիստ խոցելի են և թյուրիմացության մեջ են գցում հասարակությանը:

«Ա1 +» -ը դեռ կներկայացնի իր սեփական փաստարկները: Իսկ Հոգաբարձուների խորհուրդը
իր խորը հիասթափությունն է արտահայտում ՀՌԱՀ-ի աշխատանքից:

Մենք փաստում ենք, որ ՀՌԱՀ-ը և Հայաստանի իշխանություններն արհամարհեցին Եվրոպական դատարանի կողմից 2008թ. հունիսի 17-ի Մելտեքս ՍՊԸ («Ա1 +» ) գործով որոշումը, հեղինակավոր միջազգային կազմակերպությունների մի շարք փաստաթղթերն ու հորդորները, ինչպես նաև սեփական երկրի հասարակության կարծիքը:

Հոգաբարձուների խորհուրդը վերահաստատում է իր պատրաստակամությունը շարունակելու գործունեությունը` «Ժողովրդական հեռուստատեսություն» ստեղծելու ուղղությամբ»,-ասված է հայտարարության մեջ:

Labels: , ,

0 Comments:

Post a Comment

Subscribe to Post Comments [Atom]

<< Home