Monday 31 January 2011

mozambicoArmeniCo հաքերական խումբը պատասխան հարված է հասցնում


PCNews.am-ի փոխանցմամբ, mozambicoArmeniCo հաքերական խումբը, որի մասին, ի դեպ, առաջին անգամ եմ լսում, ի պատասխան թուրք-ադրբեջանական հարձակման, կոտրել է http://sulh.az/ կայքը, որը պատկանում է ավտոբիզնեսի ոլորտի կամ խորհրդատվական-իրավաբանական խնդիրներով զբաղվող ինչ-որ ընկերության: Այս պահին կայքը հասանելի չէ, պահպանվել է Google Cache-ի մի կտոր։


mozambicoArmeniCo հաքերային խումբը կայքում տեղադրած է եղել հետևյալ գրությունը` «Հասնինք Սասուն, մտնինք Վան, Մուշ, Ալաշկերտ, Արդահան...»:

Հայկական հաքերային խմբի հարձակումը տեղի ունեցավ ընդամենը մի քան ժամ այն բանից հետո, երբ mPer0rshiP անունով հակերների խումբը կոտրեց Smart Systems-ի սերվերը: 295 հայկական կայքեր, որոնք օգտվում էին ընկերության առաջարկած հոսթինգից, որոշ ժամանակ կոտրված էին: Երկուշաբթի օրվա դրությամբ դրանց մեծ մասը վերականգնված են։ Թեեւ իրականում ադրբեջանցի հաքերները ընդամենը 1 սերվեր են կոտրել, տուժած կայքերի թվով սա վերջին 3-4 տարիների ամենախոշոր հարձակումներից մեկն է։

Ամեն դեպքում, ցանկության դեպքում կարելի է ասել, որ հաքերային այս գզվռտոցի արդյունքում հաշիվը 1։1 է։ Բայց անզեն աչքով նայելիս՝ մի քիչ այլ տպավորություն է ստեղծվում. «1։295»՝ հայկական կողմը տանում է խոշոր բարոյական հաղթանակ...

Աղբյուրը՝ PC News.am

Labels: , ,

1 Comments:

Blogger Mediapitek said...

Smart Systems-ը վերականգնել է կոտրված կայքերի մի մասը։
http://www.panarmenian.net/rus/it_telecom/news/60463/

31 January 2011 at 11:42  

Post a Comment

Subscribe to Post Comments [Atom]

<< Home