Monday 7 February 2011

Լիզա լիմուրի բալլադը, էկոլոգիան ու նախանձը

Փոքրիկ տղայիս համար ինտերնետում մանկական երգեր էի փնտրում՝ մեկ էլ պատահաբար ընկա Լիզա լիմուրի պատմության վրա։ Ու մի տեսակ՝ սիրտս նեղվեց… նախանձից, իհարկե…

«Անտառում ապրում էր փոքրիկ Լիզա լիմուրը՝ իր տուն-ծառի մեջ, եկավ փայտահատը, կտրեց տունիկ ծառը, Լիզա լիմուրը մնաց առանց տուն…»
Ինչ որ դմբո-անկապ երգ էր, բայց երեխան հավեսով նայեց՝ բան չհասկացավ։ Երգն անգլերեն է՝ իսկ ինքը դեռ կարգին հայերեն էլ չգիտի, ուր մնաց՝ անգլերեն։ Որոշեցի նկարները պատմել։
Երկու տարեկան փոքրիկը անհանգստացավ, հուզվեց՝ «Պապա, Լիժա լիմուլի տունիկը կտլեցի՞ն, հա՞… ցար փատահատը կտլե՞ց» հարցրեց։
Հիմա մտածում եմ՝ լիքը հայկական էկոլոգիական կազմակերպություններ ունենք, մեկը չկա՞ էս կարգի հայերեն երգեր ու մուլտֆիլմեր սարքի՝ երեխաներն էլ փոքրիկ տարիքից հասկանան բնության կարեւորությունը։
Բա հետի խաղերը՝ մի քիչ ավելի մեծերի համար… քեֆս եկավ, բայց նեղվեցի… նախանձից, իհարկե։

Labels: , ,

1 Comments:

Blogger Անահիտ Բադալյան said...

Շատ նախանձն ես, գիտես, բայց ոնց որ ասում են` ձեռքերդ չոր քարի տակ չեն, դու էլ կարող ես մի էդպիսի պատմություն հնարել, չէ, հնարելը լավ չի սազում, բլոգի էջին հանձնել, փառք Աստծո, մեր իրականության մեջ էնքաաաաաաաաաան չար փայտահատներ կան.....

9 February 2011 at 11:45  

Post a Comment

Subscribe to Post Comments [Atom]

<< Home