Friday 3 June 2011

Վահան Հովհաննիսյանը «տեղն է դրել» «Գոլոս Արմենիի» թերթին

Հայ հեղափոխական դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի եւ “Голос Армении” թերթի միջեւ վեճ է ծագել: Թերթի լրագրողը առաջարկել էր Վահան Հովհաննիսյանին շնորհակալական խոսք ուղղել թերթի 20 ամյակի կապակցությամբ: Հովհաննիսյանը մերժել էր` ասելով, թե խոսելու ցանկություն չունի:


Ի պատասխան` թերթի խմբագրակազմը հունիսի 2-ի իր համարում ակնարկել էր, թե Վահան Հովհաննիսյանի եւ Դաշնակցության վերջին 20 տարիների անցած ճանապարհը «ամոթալի» է:
Надо полагать, категорически отказавшись откликнуться на 20-летний юбилей "Голоса", Ваан Ованнисян вспомнил путь, который совершила АРФД в Армении за эти два десятилетия не без его помощи, и ему стало неловко.
Այսօր արդեն Վահան Հովհաննիսյանը «Ֆեյսբուկ» սոցիալական կայքի իր էջում արձագանքել է “Голос Армении” թերթին` զարմանք հայտնելով խմբագրակազմի «դյուրագրգիռ-ագրեսիվ» ռեակցիայի առնչությամբ, ասելով, թե թերթը փաստորեն փորձել է իրեն «տեղը դնել», եւ ինքը ստիպված է պատասխանել:

Не считаю необходимым представлять Вам мои наблюдения за долгим процессом трансформации Вашей газеты. Но наблюдал с сочувствием: в последние годы сохранение агрессивно-пропрезидентской позиции требовало от Вас немало жертв. Вот один только пример: ошельмованный, оплеванный, объявленный Вами иностранным агентом Артур Багдасарян был назначен Секретарем Совета Безопасности, и Вам пришлось стать лояльными к предмету Ваших вчерашних безжалостных нападок.
Անդուր պատմություն է: Բայց փաստ է` Հովհաննիսյանի ասածի մեջը լիքը ճշմարտություններ կան:

Labels:

0 Comments:

Post a Comment

Subscribe to Post Comments [Atom]

<< Home