Thursday, 12 January 2012

5 կանխատեսում. հայաստանյան օնլայն մեդիան եւ սոցցանցերը` 2012-ին

  1. Սոցիալական մեդիայում մասնագիտացված կուրատորների ի հայտ գալը` մարդիկ, ովքեր օգտագործում են սոցցանցերը կոնկրետ քաղաքական թիմի կամ կոնկրետ բիզնեսի եւ ապրանքատեսակի գովազդման համար, դրա դիմաց գումարներ վաստակելով: Սա կհանգեցնի սոցցանցերում ՍՊԱՄ-ի` գովազդային եւ անհետաքրքիր բովանդակության ծավալի ավելացման, եւ որպես հետեւանք` սոցցանցերից ընդհանուր «հոգնածության»:
  2. Գեյմիֆիկացիա եւ սոցցանցային խաղեր - սոցցանցերում արդեն իսկ մեծ տարածում ստացած խաղերը նոր «մուտացիաներ» կունենան: Բջջային օպերատորները եւ հասարակական կազմակերպությունները առաջ կմղեն ապրանքների եւ գաղափարների «վաճառքը» խաղերի միջոցով: Որպես հետեւանք` սոցցանցային քննարկումները կկորցնեն իրենց լրջությունը:
  3. Բլոգերների ակտիվացում եւ բյուրեղացում - երկրում քաղաքական ակտիվության բարձրացմանը զուգընթաց` նորից կակտիվանան բլոգերները, կստեղծվեն մի շարք նոր հետաքրքիր բլոգներ որոնք իրենց բովանդակությունը հաջողությամբ առաջ կմղեն սոցցանցերում: Միաժամանակ, բլոգոսֆերան «կբյուրեղանա»` այն մարդիկ, ովքեր ավելի շատ քոփի-փեյսթինգով են զբաղվում, վերջնականապես կլքեն բլոգային հարթակները, կամ կտեղափոխվեն Գուգլ+-ի եւ Թամբլերի նման սոցցանցային եւ ռեբլոգային հարթակներ:
  4.  QR կոդեր - անցած տարվանից Հայաստանում տարածում ստացած QR կոդերը կհայտնվեն ամենուր` քաղաքական գովազդում, պլակատների վրա, տաքսի սերվիսների մեքենաներին, ռեստորաններում: Սրա հետ եւ հետեւանքով կզարգանան մոբայլ կայքերը եւ մոբայլ տեխնոլոգիաները:
  5.  Օնլայն վիդեո, մոբայլ վիդեո եւ TV -     հեռուստատեսությունները, երաժիշտները, որակյալ կոնտենտ ստեղծողները կնվաճեն ոլորտը` դուրս մղելով քաղաքացիական լրագրողներին: Օնլայն վիդեոյի դերը կշարունակի աճել, բայց հայաստանյան հեռուստատեսությունը հիմնականում կօգտագործի օնլայն վիդեոն որպես եւս մեկ հեռարձակման խողովակ: Այստեղ նոր` հետաքրքիր զարգացումներ չեն սպասվում, բացի մեկ-երկու սկանդալային հոլովակների ի հայտ գալուց եւ տարածում ստանալուց:

Labels: , ,

Saturday, 26 November 2011

QR կոդը՝ թերթերի փրկությո՞ւն

Friday, 21 October 2011

Փչացած ամսագրերի մասին

Այս տեսանյութը ցույց է տալիս, թե ինչպես է ժամանակակից թվային տեխնոլոգիաների սերունդը դժվարանում հասկանալ թղթե ամսագրի «աշխատանքի սկզբունքները»՝ փորձելով Apple ընկերության հանրահայտ iPad-ի վրա սովորական դարձած ժեստերը։
Read more »

Labels: , , , , , , ,

Thursday, 13 October 2011

ՀՖՖ նախագահը ֆուտբոլասերներին է դիմում՝ Ֆեյսբուկ էջի միջոցով


Հայաստան - Իռլանդիա ֆուտբոլային խաղից հետո, որի արդյունքում Հայաստանի ազգային հավաքականը, ցուցադրելով  աննման խաղ, այնուամենայնիվ զրկվեց ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական փուլի փլեյ-օֆներին մասնակցելու եւ եզրափակիչին մասնակցելու հնարավորությունից, մեկ ամբողջ օր՝ հոկտեմբերի 12-ին, հայ լրագրողները փորձում էին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից (ՀՖՖ) արձագանք ստանալ՝ խաղի եւ մասնավորապես՝ իսպանացի մրցավար Էդուարդո Գոնսալեսի խաղավարության վերաբերյալ։
Read more »

Labels: , , , , , ,

Friday, 16 September 2011

Անժելա Սարգսյանի «էֆեկտը»

Երեկ վերջապես չդիմացա եւ գրեցի հայկական ամենաքննարկվող պոռնոսկանդալի եւ դերասանուհի Անժելա Սարգսյանի մասին իմ անգլալեզու՝ Հայկական դիտորդ բլոգում։
Read more »

Labels: , , , , ,

Wednesday, 17 August 2011

Սեպտեմբերից մեկնարկում է ՍիվիլՆեթ Թիվին



Սեպտեմբերին Սիվիլիթաս հիմնադրամը երեք նոր նախաձեռնություններ է սկսում՝ լուրերի հեռարձակում համացանցով, օրաթերթի հրատարակություն, ինչպես նաև հանրային հարցումների անցկացում: Ինձ առավելապես հետաքրքրում է Սիվիլնեթը` հայերեն եւ անգլերեն հեռարձակվող օնլայն հեռուստատեսության գաղափարը` հիմնականում ելնելով իմ ցանցային ապրելակերպից:
Read more »

Labels: , ,

Thursday, 23 June 2011

«Փաստորեն, մեր երկրում կար արտահայտվելու կարիք». իմ հարցազրույցը «Հետքին»



Քաղաքացիները եւ լրագրողներն ի՞նչ խնդիրների են բախվում խոսքի եւ մամուլի ազատության ասպարեզում: Ի՞նչ դեր կարող են խաղալ միջազգային կազմակերպությունները Հայաստանում խոսքի եւ մամուլի ազատության ապահովման գործում:

Խնդիրներից մեկն այն է, որ չկա վստահություն դատական համակարգի հանդեպ: Եվ, եթե լրագրողը գրում է կարծիք կամ մեկնաբանություն, ապա չկա երաշխիք, որ նրան իր կարծիքի համար չեն «պատժի» դատարանի միջոցով, որ լրագրողը ստիպված չի լինի որեւէ պաշտոնյայի հսկայական տուգանք վճարել: Երկրորդ խնդիրը ինքնագրաքննությունն է: Ուղղակի գրաքննություն չկա, բայց լրագրողը երբեմն ինքն իրեն է զսպում, որ խուսափի ինչ-որ բաներ հրապարակելուց` գուցե մտավախություն ունենալով, որ դրանից հետո կունենա խնդիրներ, օրինակ` այն խնդիրը, որի մասին արդեն նշեցի:
Read more »

Labels: , ,

Tuesday, 14 June 2011

Վստահե՛ք ինձ, ես լրագրող եմ...



«Ա1+»-ի E ակումբ հաղորդաշարի ուշադրության կենտրոնում անվստահելի տեղեկատվության եւ լրատվամիջոցների, լրագրողների նկատմամբ վստահության թեման է:

Labels: , ,

Friday, 3 June 2011

Վահան Հովհաննիսյանը «տեղն է դրել» «Գոլոս Արմենիի» թերթին

Հայ հեղափոխական դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի եւ “Голос Армении” թերթի միջեւ վեճ է ծագել: Թերթի լրագրողը առաջարկել էր Վահան Հովհաննիսյանին շնորհակալական խոսք ուղղել թերթի 20 ամյակի կապակցությամբ: Հովհաննիսյանը մերժել էր` ասելով, թե խոսելու ցանկություն չունի:
Read more »

Labels:

Saturday, 7 May 2011

Հարյուր տարվա արնախումություն

Մարդկության պատմության խոհանոցի վերջին 100 տարին

Զարհուրելի ինֆոգրաֆիկան պատկերում է մարդկային պատմության վերջին 100 տարին՝ 25 զինված հակամարտությունների արդյունքում 38 միլիոն կորսված մարդկային կյանքեր, արյուն, արյուն, արյուն... Հայոց ցեղասպանությունից մինչեւ Ռուանդա եւ դրանից անդին։

Labels: , , ,

Monday, 2 May 2011

«Հայաստանյան մամուլի դատական հետապնդումները շարունակվում են»

«Աստղաբաշխական փոխհատուցում վճարելու պահանջով դատական հայցերը սպառնալիք են հայաստանյան թերթերի համար», - համոզված են հեղինակավոր «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության ներկայացուցիչները:
Read more »

Labels: , ,

Freedom House. «Վերջին 10 տարվա ընթացքում մամուլի ազատության վիճակը ամենավատ ցուցանիշին է հասել»

Freedom house միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության տվյալներով` աշխարհում վեց մարդուց միայն մեկն է ապրում ազատ եւ անկախ մամուլ ունեցող երկրում:
Read more »

Labels: , , ,

Sunday, 1 May 2011