Thursday, 8 March 2012

Ֆեյսբուքը ներողություն է խնդրում պատճառված անհարմարության համար

Չորեքշաբթի առավոտյան աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցի՝ Ֆեյսբուքի օգտագործողները Հայաստանում, ինչպես եւ Եվրոպական մի շարք երկրներում, շուրջ երկու ժամ շարունակ չէին կարողանում օգտվել կայքից։

«Այսօր մենք տեխնիկական դժվարություններ ունեցանք, որոնց հետեւանքով կայքը անհասանելի էր Եվրոպայի օգտագործողների մի մասի համար», - «Ազատություն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրին Ֆեյսբուքի մամուլի ծառայությունից, - «Խնդիրը այժմ լուծված է եւ բոլոր օգտագործողները կրկին կարող են օգտվել Ֆեյսբուքից։ Մենք ներողություն ենք խնդրում պատճառված անհարմարությունների համար»։

Ֆեյսբուք սոցիալական ցանցը իր տարածմամբ Հայաստանում երկրորդն է՝ ռուսաստանյան Օդնոկլասնիկի ցանցից հետո։ Հայաստանից Ֆեյսբուք օգտագործողների թիվն անցնում է 282 հազարից։

No comments:

Post a Comment