- Սոցիալական մեդիայում մասնագիտացված կուրատորների ի հայտ գալը` մարդիկ, ովքեր
օգտագործում են սոցցանցերը կոնկրետ քաղաքական թիմի կամ կոնկրետ բիզնեսի եւ ապրանքատեսակի
գովազդման համար, դրա դիմաց գումարներ վաստակելով: Սա կհանգեցնի սոցցանցերում ՍՊԱՄ-ի`
գովազդային եւ անհետաքրքիր բովանդակության ծավալի ավելացման, եւ որպես հետեւանք` սոցցանցերից
ընդհանուր «հոգնածության»:
- Գեյմիֆիկացիա եւ սոցցանցային խաղեր - սոցցանցերում արդեն իսկ մեծ տարածում
ստացած խաղերը նոր «մուտացիաներ» կունենան: Բջջային օպերատորները եւ հասարակական կազմակերպությունները
առաջ կմղեն ապրանքների եւ գաղափարների «վաճառքը» խաղերի միջոցով: Որպես հետեւանք` սոցցանցային
քննարկումները կկորցնեն իրենց լրջությունը:
- Բլոգերների ակտիվացում եւ բյուրեղացում - երկրում քաղաքական ակտիվության բարձրացմանը
զուգընթաց` նորից կակտիվանան բլոգերները, կստեղծվեն մի շարք նոր հետաքրքիր բլոգներ
որոնք իրենց բովանդակությունը հաջողությամբ առաջ կմղեն սոցցանցերում: Միաժամանակ, բլոգոսֆերան
«կբյուրեղանա»` այն մարդիկ, ովքեր ավելի շատ քոփի-փեյսթինգով են զբաղվում, վերջնականապես
կլքեն բլոգային հարթակները, կամ կտեղափոխվեն Գուգլ+-ի եւ Թամբլերի նման սոցցանցային
եւ ռեբլոգային հարթակներ:
- QR կոդեր - անցած տարվանից Հայաստանում տարածում ստացած QR կոդերը կհայտնվեն
ամենուր` քաղաքական գովազդում, պլակատների վրա, տաքսի սերվիսների մեքենաներին, ռեստորաններում:
Սրա հետ եւ հետեւանքով կզարգանան մոբայլ կայքերը եւ մոբայլ տեխնոլոգիաները:
- Օնլայն վիդեո, մոբայլ վիդեո եւ TV - հեռուստատեսությունները,
երաժիշտները, որակյալ կոնտենտ ստեղծողները կնվաճեն ոլորտը` դուրս մղելով քաղաքացիական
լրագրողներին: Օնլայն վիդեոյի դերը կշարունակի աճել, բայց հայաստանյան հեռուստատեսությունը
հիմնականում կօգտագործի օնլայն վիդեոն որպես եւս մեկ հեռարձակման խողովակ: Այստեղ նոր`
հետաքրքիր զարգացումներ չեն սպասվում, բացի մեկ-երկու սկանդալային հոլովակների ի հայտ
գալուց եւ տարածում ստանալուց:
Labels: Մեդիա, Նոր Մեդիա, Սոցցանցեր
0 Comments:
Post a Comment
Subscribe to Post Comments [Atom]
<< Home