Wednesday, 2 November 2011

ՀՀ վարչապետ․ Ինտերնետն այսօր սովորական ընտանիքի համար դարձել է անբաժանելի մաս


«Եթե ընդամենը երեք տարի առաջ մենք ունեինք 80 հազար ինտերնետից օգտվող, ապա այսօր այդ թիվը կազմում է 350 հազար: Սա հանրության բավական լուրջ զանգված է: Ինտերնետն այսօր սովորական ընտանիքի համար դարձել է անբաժանելի մաս», - ՀՀԿ-ի տնտեսական կոնֆերանսից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը։


«Ընդամենը երեք տարի առաջ մեկ մեգաբիթ ինտերնետ կապն արժեր մեկ միլիոն 200 հազար դրամ: Այսօր այն արժե 34 հազար դրամ: Դա էական առաջընթաց է, քանի որ հնարավորություն է տալիս ապահովել ինտերնետի հասանելիությունը», - ասել է վարչապետը ու նշել այն գործոնները, որոնք, իր կարծիքով, ազդել են գների նվազման վրա։

«Առաջինը, Հայաստանի կառավարությունը տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցության ոլորտը հռչակել է որպես առաջանահերթություն: [Երկրորդը,] Ունենք խորհուրդ, որում ներառված են մասնավոր հատվածի ներկայացուցիչները, որոնք մեզ հետ միասին քննարկում են համալիր միջոցառումների ծրագրի իրականացման ընթացքը, որի նպատակն է ստեղծել բարենպաստ միջավայր այս ոլորտի զարգացման համար: [Երրորդը,] Մենք իրականացրել ենք օրենսդրական փոփոխություններ, ընդունել բազմաթիվ նորմատիվային ակտեր,  հանձնարարականներ են տրվել բոլոր գերատեսչություններին` վերացնելու համար այն գործառույթները, որոնք խոչընդոտում են տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը», - հպարտությամբ հայտարարել է պաշտոնյան։

Հ․գ․ Փաստորեն վարչապետը խոստովանում է, որ Հայաստանում գոյություն են ունեցել «գերատեսչությունների գործառույթներ», որոնք խոչընդոտում են տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը, եւ միայն դրանք վերացնելուց հետո է ինչ-ինչ աճ արձանագրվել ոլորտում ։Ճ

No comments:

Post a Comment