ՀՖՖ նախագահը ֆուտբոլասերներին է դիմում՝ Ֆեյսբուկ էջի միջոցով
Հայաստան - Իռլանդիա ֆուտբոլային խաղից հետո, որի արդյունքում Հայաստանի ազգային հավաքականը, ցուցադրելով աննման խաղ, այնուամենայնիվ զրկվեց ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական փուլի փլեյ-օֆներին մասնակցելու եւ եզրափակիչին մասնակցելու հնարավորությունից, մեկ ամբողջ օր՝ հոկտեմբերի 12-ին, հայ լրագրողները փորձում էին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից (ՀՖՖ) արձագանք ստանալ՝ խաղի եւ մասնավորապես՝ իսպանացի մրցավար Էդուարդո Գոնսալեսի խաղավարության վերաբերյալ։
Արձագանք՝ լրագրողները, այդպես էլ չստացան։ Եվ հանկարծ՝ օ զարմանք, Ֆեյսբուկ սոցիալական ցանցում ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հրապարակել է իր պաշտոնական արձագանքը։
Փաստորեն Հայաստանում լրագրողը ուղղակի պարտավոր է Ֆեյսբուկում լինել՝ այլ ելք չի մնում։
Հ․գ․ Բայց ինձ համար այդպես էլ հանելուկ մնաց՝ ինչո՞ւ էր հայտարությունը հրապարակվել տրանսլիտով, այլ ոչ թե հայատառ։ Գուցե էջի՝ հեռախոսով օգտվող բաժանորդների համար ընթեռնելի լինելու համա՞ր։
Labels: Հայաստան, Մեդիա, Նոր Մեդիա, Սոցիալական ցանցեր, Սպորտ, Ֆեյսբուկ, Ֆուտբոլ
0 Comments:
Post a Comment
Subscribe to Post Comments [Atom]
<< Home