Wednesday 14 September 2011

Այն ամենը, ինչ պետք է իմանալ Windows 8-ի մասին՝ 8 րոպեում


Microsoft ընկերությունը վերջապես սկսել է շարժվել՝ խայտառակ Vista օպերացիոն համակարգին հաջորդեց ստաբիլ եւ գեղեցիկ Windows 7-ը, բայց ծրագրային ապահովման ոլորտի հսկան՝ Microsoft-ը չի պատրաստվում տեղում դոփել։


Սեպտեմբերի 13-ին ընկերությունը ծրագրավորողներին ներկայացրեց Windows 8 օպերացիոն համակարգը՝ մոտ 1 ժամ տեւողությամբ ամբողջական տեսանյութը, որը հատկապես կհետաքրքրի ծրագրավորողներին, կարող եք դիտել Windows Build կայքում։

Այսօր արդեն ընկերությունը Windows 8-ի «Ծրագրավորողների նախադիտման» տարբերակը հասանելի է դարձրել բոլոր ցանկացողների համար՝ այն կարող եք բեռնել եւ փորձարկել։

Ասեմ, որ ինձ հատկապես դուր է եկել նոր՝ Metro ինտերֆեյսը, որը շատ հարմար է հպումային (touch) տարբերակով աշխատելու համար, թեեւ՝ Microsoft-ում հավատացնում են, որ Metro-ն նույնքան հարմար է նաեւ ավանդական մկնիկով աշխատելու համար։

Windows 8-ի առավել գովազդվող ֆունկցիաներից է լինելու համակարգչի արագ միացումը` մինչեւ 8 վայրկյանում, ռեսուրսների ավելի արդյունավետ օգտագործումը` այն Windows 7-ից արագ է աշխատելու եւ ավելի քիչ հիշողություն ու պրոցեսորային ժամանակ է խլում (ասում են․․․

Windows 7-ի երջանիկ սեփականատերերը կարող են փորձել իրենց մոտ տեղադրել վերոհիշյալ Metro ինտերֆեյսը։ Իսկ բուն Windows 8-ի մասին ամեն ինչ իմանալու համար կարող եք դիտել ընդամենը 8 րոպե տեւողությամբ այս տեսանյութը Lifehacker բլոգից։

Labels: , , , ,

0 Comments:

Post a Comment

Subscribe to Post Comments [Atom]

<< Home