Sunday 10 July 2011

Google-ի նորարարության գաղտնիքը



Սարաեւոյում՝ Բոսնիա եւ Հերցեգովինայի մայրաքաղաքում, անցկացվող «Սոցիալական նորարարության  ճամբարի» մասնակցիների համար Google–ի աշխատակիցները՝ Նիքը, Մերին, Նոմը, Անաստասիան եւ Հեդերը փոքրիկ պրեզենտացիա կազմակերպեցին՝ պատմում էին ինտերնետային հսկայի նորարարության եւ զարգացման գաղտնիքներից։
Պարզվում է՝ Google դառնալու համար հարկավոր է «ընդամենը» 9 նախապայման.
  1. Սկսել եւ զարգանալ, փոփոխվել
  2. Լինել թափանցիկ ու բաց
  3. Ներդրում կատարել մարդկանց մեջ
  4. Քաջալերել երազողներին
  5. Չհանդուրժել բյուրոկրատիան
  6. Որոշումները կայացնել տվյալների հիման վրա
  7. Ստեղծագործական սահմանափակումներ
  8. Օգտագործողը՝ ուշադրության կենտրոնում
  9. Արագ տապալվել
Ասեմ, որ գուգլցիները երկար–բարակ բացատրում էին այս կետերի իմաստը, բայց հիմա այդքան գրելու ու հիշելու համար առողջությունս չի հերիքի՝ եթե հարցեր ունեք, ասեք՝ կոնկրետ պատասխանեմ։

Labels: , ,

0 Comments:

Post a Comment

Subscribe to Post Comments [Atom]

<< Home