ITU. Հայաստանում ինտերնետից օգտվում է բնակչության 37%-ը
Միջազգային հեռահաղորդակցության միությունը (ITU) հրապարակել է աշխարհում ինտերնետ օգտագործողների թվի վերաբերյալ վերջին տվյալները։
Ինչպես եւ սպասվում էր, հեղինակավոր այս կազմակերպությունը վերջին երկու տարիներին Հայաստանում ինտերնետ օգտագործողների թվի շեշտակի աճ է արձանագրել։
Այսպես, եթե 2007–8 թվականներին ինտերնետից օգտվողների թիվը գրեթե անփոփոխ է մնացել՝ կազմելով բնակչության 6 տոկոսից մի փոքր ավելին, 2009–ին եւ 2010–ին այս ցուցանիշը բազմապատկվել է, հասնելով համապատասխանաբար 15.3% եւ 37%։
Սա, իհարկե, պայմանավորված է ինտերնետի գների ավելի քան քառապատիկ անկմամբ, ինչպես նաեւ ինտերնետում հայ օգտագործողների համար գրավիչ ծառայությունների՝ սոցցանցերի եւ VoIP (օր.՝ Skype) տարածվածությամբ։
Labels: Ինտերնետ, Հայաստան, Տեխնոլոգիա
0 Comments:
Post a Comment
Subscribe to Post Comments [Atom]
<< Home