YouTube. Հայաստանից տեսանյութերի բեռնման միջին արագությունն անցնում է 3.2 մեգաբիտ վայրկյանից
Հայաստանում ինտերնետ կապի արագությունը շարունակում է աճել։ Դրա անուղղակի վկայությունն է YouTube վիդեոկայքի տրամադրած վիճակագրությունը, որի համաձայն այդ կայքից տեսանյութերի բեռնման միջին արագությունը Հայաստանից կազմել է 3 հազար 352 կիլոբիտ վայրկյան կամ ավելի քան 3.2 մեգաբիտ վայրկյան։
Հիշեցնեմ՝ սա նախորդ տարվա համեմատ ինտերնետի միջին արագության ավելի քան կրկնակի աճ է նշանակում․ 2011 թվականի ապրիլին YouTube-ի նույն վիճակագրությունը ցույց էր տալիս, որ Հայաստանից տեսանյութերի բեռնման միջին արագությունը կազմում է 1,444 կիլոբիտ վայրկյան։ Ընդ որում, 2010 թվականին նույնպես այս ցուցանիշը համարյա կրկնակի աճ էր արձանագրել։
Այս նույն ժամանակահատվածում ինտերնետի միջին արագությունը ամբողջ աշխարհի մակարդակով նույնպես շարունակել է աճել, բայց ավելի դանդաղ տեմպերով՝ 4 հազար 396 կիլոբիտ վայրկյանից հասնելով 5 հազար 518-ի։
Առկա դինամիկայի պահպանման դեպքում Հայաստանը այս տարվա ընթացքում կհասնի եւ կանցնի համաշխարհային միջին ցուցանիշներին՝ առնվազն YouTube ցանցի մակարդակով, ինչի համար ես անկեղծորեն ուրախ եմ։
Առկա դինամիկայի պահպանման դեպքում Հայաստանը այս տարվա ընթացքում կհասնի եւ կանցնի համաշխարհային միջին ցուցանիշներին՝ առնվազն YouTube ցանցի մակարդակով, ինչի համար ես անկեղծորեն ուրախ եմ։
Եղիցի կապ․․․
0 Comments:
Post a Comment
Subscribe to Post Comments [Atom]
<< Home