Tuesday 4 January 2011

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ընդհանուր նկարագիրը

ՀՀ կառավարությունը, կարևորելով ՏՏ-ի արդյունաբերության զարգացումը ոչ միայն որպես առանձին ոլորտ, այլ նաև որպես Հայաստանի տնտեսության ընդհանուր առաջընթացի, արտադրողականության բարձրացման և համաշխարհային տնտեսության մեջ մրցունակությունն ապահովելու հիմնական գործոն, հատուկ շեշտադրել է Հայաստանում ՏՏ-ի ոլորտի արդյունավետության շարունակական աճի ապահովումը, տնտեսության այլ բնագավառներում ոլորտի արտադրանքի և ծառայությունների կիրառումն ու երկրում տեղեկատվական հասարակության ձևավորումը։

Դեռևս 2000 թ. դեկտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ինֆորմացիոնտեխնոլոգիաների արդյունաբերությունը ճանաչվեց ՀՀ տնտեսության զարգացման գերակա ճյուղերից մեկը։ Այնուհետև` 2001 թ-ին ՀՀ կառավարության հավանությանն արժանացավ ՀՀ ինֆորմացիոն (տեղեկատվական) տեխնոլոգիաներիարդյունաբերության զարգացման հայեցակարգը, իսկ 2008 թ-ին Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հայեցակարգը։ ՀՀ Նախագահի 2001 թվականի հուլիսի 20-ի ՆՀ-896 հրամանագրով ստեղծվեց Տեղեկատվականտեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդը, որի նախագահը ՀՀ վարչապետն է։ Տեղեկատվականտեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդը (ՏՏԶԱԽ), հանդիսանալով կապող օղակ կառավարության և ՏՏ-ի բիզնեսի, կրթական հաստատությունների, ՏՏ-ի հասարակական կազմակերպությունների, դոնոր և միջազգային կազմակերպությունների միջև, կազմակերպում և անցկացնում է տեղեկատվական հասարակության կայացմանը և ՏՏ-ի արդյունաբերության խնդիրների լուծմանը նպաստող քննարկումներ։

Հայաստանի Հանրապետության ՏՏ-ի ոլորտը միջազգային չափանիշներին հասցնելու համար նախապայմաններ ստեղծելու նպատակով ՀՀ կառավարության 2001 թ. նոյեմբերի 27-ի N 1165 որոշմամբ` Համաշխարհային բանկի հետ կնքված վարկային պայմանագրի շրջանակներում հիմնվեց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը:

Կնքվել են համագործակցության մի շարք պայմանագրեր և փոխըմբռնման հուշագրեր ինչպես այլ պետությունների` Հնդկաստանի Հանրապետության, Եգիպտոսի Արաբական Հանրապետության և այլն, այնպես էլ համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են Մայքրոսոֆթը, Ալկատելը, Հյուլեթ Փակարդը, Սան Մայքրոսիսթեմսը, Նեյշնլ Ինսթրումենթսը, Մենթոր Գրաֆիքսը և այլն։

Ավանդական են դարձել ամենամյա «Դիջիթեք» տեղեկատվական, հեռահաղորդակցման և բարձր տեխնոլոգիաներիմասնագիտացված միջազգային ցուցահանդեսի և «Տեղեկատվական տեխնոլոգիաների ամիս» խորագրի ներքո անցկացվող բազմաթիվ միջոցառումների, ինչպես նաև «Արմթեք» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների միջազգային համաժողովի կազմակերպումը։

2009 թ. հայաստանյան ոլորտի ընդհանուր հասույթը կազմել է շուրջ 129.9 մլն ԱՄՆ-ի դոլար:

Ներկայումս Հայաստանում գործում են մոտ 196 ՏՏ-ի ընկերություններ, որոնցից 74-ը` օտարերկրյա (կազմելով ՏՏ-ի արտադրանքի շուկայի մոտ 38%-ը)։ Վերջին տասնամյակում հայաստանյան ՏՏ-ի շուկա են ներգրավվել բազմաթիվ օտարերկրյա ներդրողներ։

ՏՏ-ի ոլորտի ընկերությունների շուրջ 55%-ի արտադրանքն ու ծառայություններն ունեն արտահանման ուղղվածություն` ավելի քան 20 երկրներ։ 2009 թ. ոլորտի արտահանման ծավալները կազմել են շուրջ 71.5 մլն ԱՄՆ-ի դոլար։ Արտահանման ծավալների շուրջ 49%-ը բաժին է ընկնում ԱՄՆ-ին և Կանադային, 24%-ը` Եվրամիության երկրներին, 16%-ը` Ռուսաստանին և ԱՊՀ երկրներին։

2009 թ. դրությամբ ՏՏ-ի ոլորտում ներգրավված է մոտավորապես 5200 մասնագետ։

Այնուամենայնիվ, հայաստանյան ՏՏ-ի ոլորտի ներկայիս իրավիճակը բնութագրվում է որպես հիմնականում մասնակի նվաճումների ամբողջություն, որի արդյունքները միջազգային շուկայի մասշտաբներով էական չեն կարող համարվել։

Վերջին տարիների ընթացքում Հայաստանը ձգտում է դառնալ առաջատար երկիր ընտրված թիրախային ՏՏ-ի շուկաներում, ինչպես նաև ունենալ զարգացած և առաջադեմ տեղեկատվական հասարակություն ու գիտելիքների վրա հիմնված տնտեսություն։ Այս նպատակին հասնելու համար Հայաստանը պետք է արտապատվիրվող ցածր արժեք ունեցող ՏՏ-ի ծառայություններ մատուցող երկրից դառնա բարձր արժեքով առաջատար ՏՏ-ի արտադրանք և ծառայություններ տրամադրող երկիր։

ՀՀ կառավարությունը հետևողականորեն և աստիճանական կերպով շարունակում է աջակցել ոլորտի հետագա զարգացմանը։

2009 թ-ին ՀՀ պետական բյուջեով հատկացվել էր 170 մլն դրամ` որպես պետական աջակցություն` ուղղված ՏՏ-ի ոլորտի զարգացմանը։

 

Աղբյուրը՝ Կառավարության որոշումը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների 2010 թվականի ծրագիրը հաստատելու մասին

Labels:

0 Comments:

Post a Comment

Subscribe to Post Comments [Atom]

<< Home