Monday, 14 February 2011

Այսուհետ IP-հասցները տակից են տալու...


Ինչպես տեղեկանում ենք Գուգլի պաշտոնական բլոգից IPv4 ստանդարտի համացանցային ազատ հասցեները վերջանալու են 2012 թվականի մոտերքում։
Ի՞նչ է IPv4-հասցեն։ Դա xxx.xxx.xxx.xxx տեսքի հասցե է, ուր xxx = 0-ից մինչև 255, և որը կիրառվում է համացանցում եղած սարքը՝ համակարգիչը, router-ը և այլն, տարբերելու համար։ Օրինակ՝ համակարգչիս IP-հասցեն հիմա սա է. 46.70.48.38
Դեռ 1998 թվականից մշակված է IP6 հասցեների համակարգը, ուր հնարավոր հասցեների քանակն այնքան շատ է, որ... մի խոսքով, շատ-շատ է :) Սակայն նոր համակարգին անցնելը բավականին ճռռալով է առաջ գնում. 2008 թվականին Գուգլի տվյալներով համացանցում երևացող սարքերի մեկ տոկոսից էլ պակաս մասն ուներ IPv6 հասցեներ։
Այս տարվա հունիսի ութին նախատեսվում է անցկացնել այսպես կոչված «IPv6-ի համաշխարհային օր» (World IPv6 Day) ուր մի շարք խոշոր ընկերություններ փորձարկելու են այդ ստանդարտով աշխատող ցանցեր։
Հա, ի դեպ, IPv6 հասցեավորմամբ ցանցն աշխատելու է ներկա IPv4 ցանցին զուգահեռ։ Այնպես որ, եթե ճիշտ եմ հասկանում, կարիք չի լինի բոլոր ցանցային սարքավորումները փոխելու։ Բայց աղ, լուցկի, մոմ համենայն դեպս գնեք ;)

Source: Ahousekeeper

No comments:

Post a Comment