Wednesday 17 August 2011

Սեպտեմբերից մեկնարկում է ՍիվիլՆեթ Թիվին



Սեպտեմբերին Սիվիլիթաս հիմնադրամը երեք նոր նախաձեռնություններ է սկսում՝ լուրերի հեռարձակում համացանցով, օրաթերթի հրատարակություն, ինչպես նաև հանրային հարցումների անցկացում: Ինձ առավելապես հետաքրքրում է Սիվիլնեթը` հայերեն եւ անգլերեն հեռարձակվող օնլայն հեռուստատեսության գաղափարը` հիմնականում ելնելով իմ ցանցային ապրելակերպից:


Ասեմ, որ Հայաստանում արդեն մի շարք փորձեր արվել են օնլայն հեռուստատեսություն ստեղծելու ուղղությամբ: Դրանցից են «Ա1+»-ը, ՎեբԹիվին, ինչպես նաեւ մի շարք ավանդական հեռուստաընկերությունների վերահեռարձակումները` Հ1, Երկիր Մեդիա, Արմենիա Թիվի եւ այլն: Կարող եմ ասել, որ դրանցից ոչ մեկը առանձնապես մեծ հաջողություն առայժմ չունի: Ավելին, նման բազմազանությամբ հանդերձ, պետք է նկատել, որ օնլայն վիդեոհեռարձակման ոլորտում իսկապես հետաքրքիր մեդիա արտադրանք գրեթե չկա` եւ ՍիվիլՆեթը ռեալ հնարավորություն ունի հաստատվել մեդիա շուկայում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչեւ հիմա Սիվիլիթաս հիմնադրամի նախաձեռնությունները աչքի են ընկել իրենց թարմ եւ յուրօրինակ մոտեցմամբ:

Իհարկե, եթե մաքուր մեդիա-նախաձեռնության փոխարեն այն վերածվի հիմնադրամի ղեկավար, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի նախընտրական քարոզչության գործիքի` ՍիվիլՆեթը դեռ չսկսված` կտապալվի: Բայց ես լիահույս եմ, որ ամեն ինչ կզարգանա ավելի լավատեսական սցենարով:

Կապրենք` կտեսնենք...

Labels: , ,

0 Comments:

Post a Comment

Subscribe to Post Comments [Atom]

<< Home