Monday 26 March 2012

YouTube. Հայաստանից տեսանյութերի բեռնման միջին արագությունն անցնում է 3.2 մեգաբիտ վայրկյանից

Հայաստանում ինտերնետ կապի արագությունը շարունակում է աճել։ Դրա անուղղակի վկայությունն է YouTube վիդեոկայքի տրամադրած վիճակագրությունը, որի համաձայն այդ կայքից  տեսանյութերի բեռնման միջին արագությունը Հայաստանից կազմել է 3 հազար 352 կիլոբիտ վայրկյան կամ ավելի քան 3.2 մեգաբիտ վայրկյան։
Հիշեցնեմ՝ սա նախորդ տարվա համեմատ ինտերնետի միջին արագության ավելի քան կրկնակի աճ է նշանակում․ 2011 թվականի ապրիլին YouTube-ի նույն վիճակագրությունը ցույց էր տալիս, որ Հայաստանից տեսանյութերի բեռնման միջին արագությունը կազմում է 1,444 կիլոբիտ վայրկյան։ Ընդ որում, 2010 թվականին նույնպես այս ցուցանիշը համարյա կրկնակի աճ էր արձանագրել։ 

Այս նույն ժամանակահատվածում ինտերնետի միջին արագությունը ամբողջ աշխարհի մակարդակով նույնպես շարունակել է աճել, բայց ավելի դանդաղ տեմպերով՝  4 հազար 396 կիլոբիտ վայրկյանից հասնելով 5 հազար 518-ի։

Առկա դինամիկայի պահպանման դեպքում Հայաստանը այս տարվա ընթացքում կհասնի եւ կանցնի համաշխարհային միջին ցուցանիշներին՝ առնվազն YouTube ցանցի մակարդակով, ինչի համար ես անկեղծորեն ուրախ եմ։

Եղիցի կապ․․․

Labels: , ,

0 Comments:

Post a Comment

Subscribe to Post Comments [Atom]

<< Home