Thursday 13 January 2011

Տեսակամուրջի միջոցով Արցախում ծառայողների հարազատները կարող են տեսնել իրենց զինվորին

Տեսակամուրջի միջոցով Արցախում ծառայողների հարազատները կարող են տեսնել իրենց զինվորին
Մինչև հունվարի վերջ Արցախի յոթ զորամասերում տեսակամուրջներ կկազմակերպվեն, որի շնորհիվ Հայաստանում ապրող զինվորների հարազատները հնարավորություն կստանան տեսնել իրենց զինվորին՝ Skype-ի միջոցով։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգազման կենտրոնի տնօրեն Վլադիմիր Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ մի զորամասում արդեն նման տեսակամուրջ է կազմակերպվել, որին մասնակցել են 60-70 զինվոր։ Տեսակամուրջը դրական արձագանք է գտել ինչպես զինվորականների և նրանց հարազատների շրջանում, այնպես էլ ԼՂՀ Պաշտպանության նախարարության շրջանում։

«Մենք մեր կենտրոնի համակարգիչները տանում ենք զորամաս և այնտեղ արբանյակային կապի միջոցով զինվորականները տեսակցում են իրենց հարազատներին, որոնք արդեն նախօրոք տեղեկացված են լինում դրա մասին»,-ասաց Վ.Գրիգորյանը։ Տեսակամուրջին մասնակցում են ցանկացողները, սակայն տեխնիկական հնարավորություններն այնպիսին են, որ կարող են ապահովել մինչև 300 զինվորի տեսակցություն՝ 10-20 րոպե ժամանակահատվածով։
Ինչ վերաբերում է Երևանում նման կենտրոնի հետ համագործակցությանը, ապա Վ. Գրիգորյանն ասաց. «Երևանում գրեթե բոլորն ունեն համակարգիչ, իսկ չունենալու դեպքում ինտերնետ ակումբներից կարող են օգտվել»: Իսկ ահա Գյումրիի ՏՏ կենտրոնի հետ այժմ բանակցություններ են տարվում Արցախում գյումրեցի զինծառայողների ծնողների համար, անհրաժեշտ պայմաններ ստեղծելուն ուղղված։
Զինվորականների հարազատների հետ տեսակցությունները կլինեն շարունակական, ըստ Վ. Գրիգորյանի, քանի որ դրա մասին խոսել է նաև հենց Պաշտպանության նախարարը։
Աղբյուր՝ http://news.am

Labels: ,

0 Comments:

Post a Comment

Subscribe to Post Comments [Atom]

<< Home