YouTube. Հայաստանից տեսանյութերի բեռնման միջին արագությունն անցնում է 3.2 մեգաբիտ վայրկյանից
Հայաստանում ինտերնետ կապի արագությունը շարունակում է աճել։ Դրա անուղղակի վկայությունն է YouTube վիդեոկայքի տրամադրած վիճակագրությունը, որի համաձայն այդ կայքից տեսանյութերի բեռնման միջին արագությունը Հայաստանից կազմել է 3 հազար 352 կիլոբիտ վայրկյան կամ ավելի քան 3.2 մեգաբիտ վայրկյան։ Read more »
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Ի կատարումն 2012 թվականի հունվարի 31-ին ԿԸՀ-ի կողմից հաստատված՝ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հավատարմագրման կարգի, այս օրերին ընթանում է լրագրողների հավատարմագրումը։ Թեեւ սույն Կարգի 3-րդ հոդվածի 2-րդ կետում նշվում է, որ ԿԸՀ-ն «բոլոր լրագրողների համար ապահովում է ոչ խտրական պայմաններ», այնուամենայնիվ, Կարգի որոշ դրույթներ անհանգստության տեղիք են տալիս։ Մասնավորապես, մտահոգություն են առաջացնում կարգի 9-րդ եւ 11-րդ հոդվածով նախատեսված հավատարմագրման մերժման եւ դադարեցման հետեւյալ երկու հիմքերը. լրագրողի հավատարմագրումը մերժվում է կամ դադարեցվում է, եթե «նա տարածել է ընտրական հանձնաժողովների (պաշտոնատար անձանց) գործունեության մասին այնպիսի տեղեկություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը» կամ «դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար, եւ նրա դատվածությունը մարված կամ հանված չէ»: Read more »
Ֆեյսբուքը ներողություն է խնդրում պատճառված անհարմարության համար
Չորեքշաբթի առավոտյան աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցի՝ Ֆեյսբուքի օգտագործողները Հայաստանում, ինչպես եւ Եվրոպական մի շարք երկրներում, շուրջ երկու ժամ շարունակ չէին կարողանում օգտվել կայքից։ Read more »