Sunday 30 January 2011

295 հայկական կայքեր կոտրված են

Դեֆյես արված կայքերի վերնամասում գրված է՝
«Հայերի ստերին մի հավատա»։ 
emPer0rshiP անունով հակերների խումբը կոտրել է Smart Systems-ի սերվերը, 295 հայկական կայքեր, որոնք օգտվում էին ընկերության առաջարկած հոսթինգից, այժմ կոտրված են, տեղեկացնում է PC News կայքը։



Կոտրված կայքերի վրա գրված է հետեւյալը. – «Տարիներ շարունակ այս երկրում [Թուրքիայում] ազատ ապրել եք: Ստել եք: Մինչև մեր ոտքը չեք տրորել, ձեզ ոչինչ չենք ասել, իսկ դուք այս երկրի զավակներին ցեղասպանության մեջ եք մեղադրել: Ձեր ասածը ի նպաստ ձեզ եք օգտագործել: Բայց անշուշտ մեզ զգացմունքներով չեն ղեկավարում, սրանից հետո այդքան հանգիստ կարող եք չլինել»:

Կոտրված կայքերի թվում են բավական լուրջ բիզնեսների, խանութների եւ նաեւ երաժիշտների (առավելապես Եվրատեսիլ երգի մրցույթի հետ կապ ունեցող) կայքերը։ Առավել հետաքրքիրներն են, օրինակ՝ http://antares.am, http://araratmagazine.com, http://artashasatryan.com, http://ashtarak-kat.am, http://avshar-wine.am, http://bars.am, http://beko.am, http://emmy.am, http://eurovision.am, http://evconsulting.am, http://gasparyanjivan.com, http://girotti.com, http://great-valley.com, http://ingaanush.am, http://job.am, http://klaik.am, http://roberto.am, http://smartsystem.am, http://taxinfo.am.

Կոտրված կայքերի ամբողջական ցուցակը՝ PC News-ում։

Labels: , , , ,

1 Comments:

Blogger Mediapitek said...

Կարեւոր լրացում՝ Ուզողից.
http://uzogh.livejournal.com/386824.html

30 January 2011 at 01:00  

Post a Comment

Subscribe to Post Comments [Atom]

<< Home