Հրկիզել են «Լոռի» հեռուստաընկերության լրագրողի մեքենան
Հունվարի 16-ի գիշերը հրկիզել են «Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանին պատկանող ավտոմեքենան: Այն կայանված է եղել շենքի բակում գտնվող ավտոտնակում:
Հունվարի 17-ին Ն.Ավետիսյանն աշխատանքի գնալիս բացել է ավտոտնակի դարբասները եւ մեքենան գտել հրկիզված վիճակում:
Մեքենայի վրա հայտնաբերվել է այրված լաթի կտոր, որը գցվել է ավտոտնակի վերեւի օդանցքից, որտեղից էլ լցվել է նաեւ հեղուկ վառելանյութ: Այս մասին տեղեկացնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:
ՆԳ Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժնում հարուցվել է քրեական գործ: Ն.Ավետիսյանի խոսքերով՝ անձնական որեւէ բնույթի խնդիր բացառվում է, իսկ մասնագիտական գործունեության հետ կապող վարկածի մասին՝ հայտնի չէ: Վերջին 5 տարիների ընթացքում սա արդեն 3-րդ նմանօրինակ դեպքն է, որ այս կամ այլ կերպ վնաս են հասցնում Ն.Ավետիսյանին:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը սույն գործողությունը համարում է որպես հերթական ոտնձգություն լրագրողի նկատմամբ: Ցավոք, նախորդ բոլոր ոտնձգությունների հեղինակները չեն բացահայտվել իրավապահ մարմինների կողմից, որը նպաստել է եւ՛ լրագրողի նկատմամբ հերթական ոտնձգությանը, եւ՛ անպատժելիության մթնոլորտի ձեւավորմանը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, դատապարտելով սույն գործողությունները, պահանջում է իրավապահ մարմիններից՝ բացահայտելու պատվիրատուին եւ կատարողին:

Labels: Freedom of Speech, Media
0 Comments:
Post a Comment
Subscribe to Post Comments [Atom]
<< Home