Friday 14 January 2011

«Ազատության մակարդակը Հայաստանում առանց առաջընթացի»


Հունվարի 13-ին, 2011թ., լույս տեսավ Freedom House-ի հերթական զեկույցը' «Ազատությունն աշխարհում», որը տարեկան հետազոտություն է' նվիրված համաշխարհային քաղաքական իրավունքին և քաղաքացիական ազատություններին: Համաձայն հետազոտությանը' 2010թ.-ին համաշխարհային ազատությունը հետընթաց է ապրել 5-րդ տարին անընդմեջ, որը ազատության հետընթացի ամենաերկար ժամանակաշրջանն է զեկույցի 40 տարվա պատմության մեջ:

Այս հետընթացը սպառնում է Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի, Ասիայի և Սովետական բլոկի տարածքներում հետսառըպատերազմյան ձեռքբերումներին:

Զեկույցում ներկայացված աղյուսակի համաձայն, որտեղ «1»-ը նշանակում է ազատության ամենաբարձր մակարդակը, իսկ «7»-ը' ամենացածրը, «Քաղաքական իրավունքներ» և «Քաղաքացիական ազատություններ» ցուցանիշները Հայաստանում, համապատասխանաբար, «6» և «4» մակարդակի վրա են, որոնցով Հայաստանը դասվում է «մասամբ ազատ» երկրների շարքում: Անցյալ տարվա համեմատ այս ցուցանիշները փոփոխություն չեն գրանցել:

Ըստ զեկույցի' վատթարացել է ազատությունների իրավիճակը նաև ԼՂՀ-ում: Լեռնային Ղարաբաղը, որն անցյալ տարի գնահատվել էր որպես «մասամբ ազատ» երկիր, այս տարվա զեկույցում, 5-րդ սանդղակից տեղափոխվելով 6-րդ սանդղակ, գնահատվել է որպես «ոչ ազատ»: Սա մեկնաբանվել է 2010թ.-ի մայիսի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր կուսակցության բացակայությամբ:

Ինչ վերաբերում է «1» սանդղակում տեղ զբաղեցրած երկրներին, այսինքն' «ազատ» երկրներին, ապա դրանք են Նորվեգիան, Բելգիան, Սլովենիան, Սլովակիան և այլն:

Իսկ «7» սանդղակում տեղ են գտել այնպիսի «ոչ ազատ» երկրներ, ինչպիսիք են Հյուսիսային Կորեան, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Տիբեթը և այլն:

Սոֆյա Մանուկյան
Աղբյուր' www.hra.am

Labels: ,

0 Comments:

Post a Comment

Subscribe to Post Comments [Atom]

<< Home