Փակվող հեռուստատեսության սեփականատերը իշխանություններից հրաժարական է պահանջելու
Այսօր Մատենադարանի հարակից տարածքում տեղի ունեցավ Տիգրան Կարապետյանի ղեկավարած Ժողովրդական կուսակցության բազմահազարանոց հանրահավաքը, որի ընթացքում կուսակցության առաջնորդը հայ ժողովրդի անունից ՀՀ իշխանություններին կոնկրետ պահանջների տեսքով ներկայացրեց վերջնագիր.
- Անհապաղ ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին:
- Երկրում վերականգնել արդարությունը:
- Կանխել արտագաղթը:
- Անհապաղ իջեցնել գազի, էլեկտրոէներգիայի, ջրի սակագները:
- Կանխել գնաճը:
- Վարկեր` 7 տոկոսից ոչ ավելի:
- Փոքր բիզնեսին հաստատագրված հարկ` 10 հազար դրամ:
- Լիարժեք վարձատրել յուրաքանչյուրին:
- Սոցիալական զամբյուղը դարձնել բարոյական:
- Առնվազն կրկնապատկել նվազագույն աշխատավարձը:
- Բարձրացնել կենսաթոշակները:
- Ճանաչել ավանդները:
- Բարձրացնել անապահով խավերի նպաստը:
- Ապահովել անվճար բուժօգնություն անապահով խավերին:
- Երիտասարդությանը հատկացնել առաջնահերթ տեղ:
Եթե իշխանություններն իրավիճակի համակարգային փոփոխության կտրուկ քայլեր չձեռնարկեն, ապա փետրվարի 28-ի հաջորդ հանրահավաքում Ժողովրդական կուսակցությունը կոչով կդիմի հայ ժողովրդին` գնալ արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների:
Ժողովրդական կուսակցության մամլո ծառայություն
1 Comments:
Չեմ կարող ինձ զրկել էս բոցը այստեղ դնելու հաճույքից` «Վերջին շոգեքարշը» Կարապետիչական ռեպ:
http://www.youtube.com/watch?v=ZS9Z37kroco
Post a Comment
Subscribe to Post Comments [Atom]
<< Home