Wednesday 20 July 2011

Ինձ էլ «հաշվեցին»...



Մինչեւ հիմա «մի տեսակ» հավատս չի գալիս, որ նման պատվի արժանացա։


Հուզված էի՝ մրցանակաբաշխության ժամանակ երկար–բարակ խոսելու գլուխ չունեի, բայց կուզենայի նշել, որ եթե չլիներ Ինտերնյուս կազմակերպությունը, որի տարբեր ծրագրերով ես 2007–ից աշխատում եմ այլընտրանքային լրատվամիջոցների զարգացման ուղղությամբ, ինչպես նաեւ այդ կազմակերպության ղեկավար Նունե Սարգսյանի եւ Media.am կայքի խմբագիր ու իմ լավ ընկեր, co-trainer Գեղամ Վարդանյանի մշտական աջակցությունը, ես ոչ մի մրցանակ էլ չէի ստանա։

Հ.գ. Մեկ էլ ասեմ, որ ես «Ազատություն» ռադիոկայանի ԿԱՅՔԻ խմբագիր եմ եւ ինտերնետային լրագրող (ինձանից բացի եւս 5 վեբ–խմբագիր կա): Մամուլի ակումբի պրես–ռելիզի մեջ «խմբագիրը» առանց անհրաժեշտ որոշիչների ու ածականների էր, ինչը կարող է թյուրընկալման տեղիք տալ։ Բայց թե մեծ բան չէ՝ կմեծանամ–կմոռանամ ։Ճ

Labels: , , , ,

0 Comments:

Post a Comment

Subscribe to Post Comments [Atom]

<< Home