Wednesday 19 January 2011

Փակվող հեռուստատեսության սեփականատերը իշխանություններից հրաժարական է պահանջելու



Այսօր Մատենադարանի հարակից տարածքում տեղի ունեցավ Տիգրան Կարապետյանի ղեկավարած Ժողովրդական կուսակցության բազմահազարանոց հանրահավաքը, որի ընթացքում կուսակցության առաջնորդը հայ ժողովրդի անունից ՀՀ իշխանություններին կոնկրետ պահանջների տեսքով ներկայացրեց վերջնագիր.

  1. Անհապաղ ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին:
  2. Երկրում վերականգնել արդարությունը:
  3. Կանխել արտագաղթը:
  4. Անհապաղ իջեցնել գազի, էլեկտրոէներգիայի, ջրի սակագները:
  5. Կանխել գնաճը:
  6. Վարկեր` 7 տոկոսից ոչ ավելի:
  7. Փոքր բիզնեսին հաստատագրված հարկ` 10 հազար դրամ:
  8. Լիարժեք վարձատրել յուրաքանչյուրին:
  9. Սոցիալական զամբյուղը դարձնել բարոյական:
  10. Առնվազն կրկնապատկել նվազագույն աշխատավարձը:
  11. Բարձրացնել կենսաթոշակները:
  12. Ճանաչել ավանդները:
  13. Բարձրացնել անապահով խավերի նպաստը:
  14. Ապահովել անվճար բուժօգնություն անապահով խավերին:
  15. Երիտասարդությանը հատկացնել առաջնահերթ տեղ:

Եթե իշխանություններն իրավիճակի համակարգային փոփոխության կտրուկ քայլեր չձեռնարկեն, ապա փետրվարի 28-ի հաջորդ հանրահավաքում Ժողովրդական կուսակցությունը կոչով կդիմի հայ ժողովրդին` գնալ արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների:

Ժողովրդական կուսակցության մամլո ծառայություն

Labels: , ,

1 Comments:

Blogger Mediapitek said...

Չեմ կարող ինձ զրկել էս բոցը այստեղ դնելու հաճույքից` «Վերջին շոգեքարշը» Կարապետիչական ռեպ:

http://www.youtube.com/watch?v=ZS9Z37kroco

19 January 2011 at 20:02  

Post a Comment

Subscribe to Post Comments [Atom]

<< Home