Armenian PowerSpell 2011 (Word/Excel Demo)
Microsoft Office 2007-ի եւ OpenOffice 3-ի հայերեն տեքստերի ուղղագրության ստուգման հիասթափեցնող ծրագրերից հետո միակ հույսը մնացել է Armenian PowerSpell-ը: Երկու տարի առաջ ես փորձարկել էի Armenian Power Spell 2009-ը: Այն բոլորից լավ էր աշխատում, բայց` վճարովի էր եւ ահավոր ծանրաբեռնում էր համակարգչի հիշողությունը:
Այսօր մի թեթեւ փորձարկեցի դրա վերջին տարբերակը` Armenian PowerSpell 2011: Առայժմ հոյակապ է աշխատում, նույնիսկ մտածում եմ մեկ տարվա լիցենզիա գնելու մասին:
Labels: Software, Technology
3 Comments:
OpenOffice-ի տակ աշխատո՞ւմ է։
Նաև մեկ տարով արտոնագրելու պահը քիչ մը լոմկում է։
Չէ, երեւի միտքս ճիշտ չեմ ձեւակերպել։
OpenOffice-ի տակ չի աշխատում։
OpenOffice-ը իր ուղղագրության ստուգման համակարգն ունի, որը այնքան էլ լավ չի աշխատում։
Microsoft Office 2007-ն ու 2010-ն էլ ունեն իրենց համակարգը, որը Microsoft-ի հայաստանյան գրասենյակն է սարքել, եւ որը առանձնապես OpenOffice-ի ուղղագրության ստուգման ծրագրիչ չի տարբերվում։
Armenian PowerSpell-ի նախորդ տարբերակը (2009)վատը չէր՝ բայց թանկ էր, նույնն էլ այս տարբերակի մասին կարելի է ասել, մանավանդ, որ կան ձրի այլընտրանքները...
Բայց այսօր կոնկրետ գործի մեջ փորձարկեցի՝ շատ լավ է աշխատում, պետք է խոստովանեմ։ Ամենամեծ առավելությունը բառակապակցությունները հասկանալն ու խելքի մոտ տարբերակներ առաջարկելն է։
Ինքը հիմնականում Վիզուալ Բեյսիկով Մակրոների շնորհիվ է ինտեգրվում MS Word-ի մեջ, իսկ OpenOffice-ը մակրոները սեփական համակարգն ունի, որի հետ Վիզուալ Բեյսիկը համատեղելի չէ
Post a Comment
Subscribe to Post Comments [Atom]
<< Home